211652_close_icon

Կապան, Մեծավան և Մարմաշեն համայնքները ևս 103 մլն դրամի տեխնիկա են ստացել. ՀՏԶՀ

views-count2268 դիտում article-date 13:59 25-01-2021
ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի շրջանակում Կապան, Մեծավան և Մարմաշեն համայնքները կրկին տեխնիկա են ստացել։ Այս մասին հայտնում են ՀՏԶՀ լրատվական հոսքերի ծառայությունից: Այս անգամ միավորված համայնքներին հատկացվել է մեկական բազմաֆունկցիոնալ էքսկավատոր՝ յուրաքանչյուրը 34 միլիոն 400 հազար դրամ արժողությամբ։ Ընդհանուր ներդրումը կազմել է 103 միլիոն 200 հազար դրամ։ Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագիրն իրականացվում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համակարգմամբ, ՀՀ կառավարության, Համաշխարհային բանկի և համայնքների ֆինանսավորմամբ։ Ծրագիրը էականորեն նպաստում է Հայաստանի միավորված համայնքների կարողությունների հզորացմանը։

Նմանատիպ նյութեր