4108 դիտում
09:14 13-08-2020
Հայաստանում մսի արտադրության ծավալների նվազման միտումը շարունակվում է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում մսի արտադրության ծավալների նվազման միտումը շարունակվում է: ArmLur.am-ը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ այս տարվա հունվար-հունիս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, խոշոր եղջերավոր կենդանիների մսի արտադրության ծավալները 3.9 տոկոսով նվազել են: Նույն պատկերն է նաև խոզի և ոչխարի մսի դեպքում, այս տարվա հունվար-հունիսին խոզի մսի արտադրության ծավալները պակասել են 6 տոկոսով, իսկ ոչխարինը` 2.9 տոկոսով:
Փոխարենն ավելացել են թռչնամսի արտադրության ծավալները 10.8 տոկոսով: Բացի այս, անկում արձանագրվել է նաև երշիկեղենի արտադրության ոլորտում 4.7 տոկոսի չափով: Փոխարենը Հայաստանում ավելացել է անասնագլխաքանակը, եթե 2017 թվականին խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը կազմել է 655 հազար 800, 2018-ին այն դարձել է 590 հազար 600, 2019-ին` 571 հազար 861, իսկ 2020-ին` 579 հազար 256»։
Մանրամասն կարդացեք սկզբաղբյուր կայքում։
Նմանատիպ նյութեր
2139 դիտում
11:59 27-08-2020
Կորոնավիրուսի դրական դեպքերի նվազման միտումը կարծես նորից սկսում է շարունակվել. Փաշինյան
2654 դիտում
18:09 24-01-2014
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը` ցորենի ներկրման ծավալների նվազման մասին
1306 դիտում
08:51 01-04-2014
Առաջին անհրաժեշտության ապրանքների սպառման ծավալների նվազման միտում է նկատվում․ ՀԺ
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2227 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»