211652_close_icon
views-count1309 դիտում article-date 08:51 01-04-2014

Առաջին անհրաժեշտության ապրանքների սպառման ծավալների նվազման միտում է նկատվում․ ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ ազգային վիճակագրական ծառայության երեկ հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն՝ այս տարվա հունվար-փետրվարին՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում հացի արտադրությունը նվազել է 1,3 տոկոսով, մածունինը՝ 1,9 տոկոսով, թթվասերինը՝ մոտ 20 տոկոսով։ Եթե թթվասերի սպառման ծավալների նվազումը հիմնականում բացատրվում է բնակչության գնողունակության նվազմամբ, ապա հացի և մածունի պարագայում խնդիրը բնակչության քանակի նվազումն է։ Առաջին անհրաժեշտության ապրանքների սպառման ծավալների նվազման միտումը նկատվում է արդեն մի քանի ամիս շարունակ»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր