53525 դիտում
10:31 13-08-2020
Խոշոր ավտովթար Արարատի մարզում. բախվել են BMW-ն, Renault Kangoo-ն, Opel Astra-ն և «ԶԻԼ»-երը. ճանապարհին թափված ձմերուկների պատճառով երթևեկությունը դարձել էր անանցանելի. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ օգոստոսի 12-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ժամը 22։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 35 կմ հատվածում՝ Տափերական գյուղի վարչական տարածքում. բախվել են Եղեգնաձոր քաղաքի բնակիչ՝ 30-ամյա Լյուդվիգ Հակոբյանի վարած «ԶԻԼ ՄՄԶ 45021» մակնիշի, Այգավան գյուղի բնակիչ՝ 27-ամյա Սարգիս Աղաջանյանի վարած Opel Astra մակնիշի, Երևանի բնակիչ՝ 40-ամյա Վահագն Հակոբյանի վարած BMW 318 մակնիշի, Արարատի մարզի բնակիչ՝ 28-ամյա Գևորգ Իսկանդարյանի վարած Renault Kangoo մակնիշի և Գետափ գյուղի բնակիչ՝ 43-ամյա Հովհաննես Եղոյանի վարած «ԶԻԼ ՄՄԶ 4509» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վ. Հակոբյանի ուղևոր՝ Վայոց Ձորի մարզի բնակիչ, 42-ամյա Ք. Ավագյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Բախման հետևանքով ավտոմեքենաներից մեկի մեջ բարձված ձմերուկներն ամբողջովին թափվել, փակել են ճանապարհը։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։
Փրկարարները քաղաքացիների օգնությամբ ճանապարհից հավաքել են թափված ձմերուկները, հոսանքազրկել են ավտոմեքենաներն ու փակել գազաբալոնը։
Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի, ավագ տեսուչ Արտյոմ Բեկլարյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արարատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ հերթապահ մասի պետ Հակոբյանի գլխավորությամբ։
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Պողոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները, ավտոմեքենաներն էլ դեպքի վայրից հեռացնելուց հետո հրշեջ-փրկարարները կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 119+
119+