211652_close_icon
views-count2815 դիտում article-date 17:59 13-08-2020

Կարլ-Հայնց Ռումենիգե. Մեսիին կարելի է կանգնեցնել, եթե միայն նրան զրկես խաղի հաճույքից

«Բավարիայի» կառավարման նախագահ Կարլ-Հայնց Ռումենիգեն Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլում «Բարսելոնայի» հետ խաղից առաջ անդրադարձել է մրցակցի առաջատար Լիոնել Մեսիին: «Ես շատ եմ հարգում արգենտինացուն: Նա ունի այն, ինչ չունի մոլորակի որևէ այլ խաղացող: Նա կարող է միայնակ, առանց որևէ մեկի օգնության կանխորոշել խաղի ելքը: Մեսսի հետ խաղալիս անհրաժեշտ է աներևակայելի ուշադրություն: Նրան կարելի է կանգնեցնել միայն այդ դեպքում, եթե հաջողվի նրան զրկել խաղից հաճույք ստանալու հնարավորությունից: Եթե դա ստացվի, ապա շանս կլինի», ասել է Ռումենիգեն: Հիշեցնենք, որ «Բարսելոնա»-«Բավարիա» հանդիպումը կկայանա օգոստոսի 14-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին:

Նմանատիպ նյութեր