211652_close_icon
views-count6339 դիտում article-date 21:48 24-11-2016

Կարլ-Հայնց Ռումենիգե. Թող սա Բոատենգին դաս լինի

«Բավարիայի» նախագահ Կարլ-Հայնց Ռումենիգեն խիստ դժգոհ է մնացել թիմի պաշտպան Ջերոմ Բոատենգի խաղից` Չեմպիոնների Լիգայի 5-րդ տուրում «Ռոստովի» հետ հանդիպմանը (2:3): «Ջերոմի համար սա թող դաս լինի: Նա պետք է ուշքի գա ու հանդարտվի: Սկսած ամռանից, սա արդեն չափից դուրս էր: Ակումբի և նրա համար անձամբ օգտակար կլինի, եթե նա երկնքից գետնին իջնի», ասել է Ռումենիգեն: Նշենք, որ այդ խաղում Բոատենգը ազդր վնասվածք ստացավ և փոխարինվեց:

Նմանատիպ նյութեր