4046 դիտում
12:53 14-08-2020
«Այդ օրը մենք գործել ենք Լեռնային Ղարաբաղում գործող կանոններով». Նիկոլ Փաշինյանը BBC-ի հաղորդմանը տված հարցազրույցում բացատրել է, թե ինչու խնջույքի ժամանակ դիմակ չի կրել
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը BBC հեռուստաալիքի HARDtalk հաղորդմանը տված հարցազրույցի ընթացքում պաշտպանել է իր գլխավորած կառավարության գործողությունները կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում և բացատրել է, թե ինչու դիմակ չի կրել, երբ դա պահանջում էր սեփական քաղաքացիներից:
HARDtalk հաղորդման ժամանակ հյուրերը պատասխանում են խիստ քննադատական, կոշտ և հաճախ սադրիչ հարցերի:
Նիկոլ Փաշինյանը չի համաձայնել այն մտքին, որ իր գլխավորած կառավարության գործողությունները կորոնավիրուսի դեմ պայքարում ձախողվել են:
Նա հայտարարել է, որ շատ վաղ է գնահատականներ տալու համար, և չի մեկնաբանել այն փաստը, որ հարևան Վրաստանում վարակման դեպքերի թիվը մի քանի անգամ պակաս է Հայաստանում գրանցված թվից:
Հարցին այն մասին, թե ինչու է նա համավարակի թեժ պահին առանց դիմակ մասնակցել խնջույքի` ՀՀ վարչապետը պատասխանել է, որ հետևել է այն կանոններին, որտեղ անցկացվում էր պաշտոնական ընդունելությունը:
«Այդ օրը մենք գործել ենք Լեռնային Ղարաբաղում գործող կանոններով»,-ասել է ՀՀ վարչապետը:
Հիշեցնենք՝ մայիսի 21-ին, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությունից հետո տեղի էր ունեցել խնջույք Հայաստանի և Արցախի ղեկավար կազմի մասնակցությամբ:
Հայաստանում, վերջին տվյալներով, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 41 299 և մահվան 1053 դեպք:
Ձայնագրությունը՝ [url=https://www.bbc.co.uk/sounds/play/w3cszbxn?fbclid=IwAR2KavMKLX-P_Dt1jR7nR9ldECVxPbLfAD59naT7Nf3kME2ynf9sWoqbguA]այստեղ[/url]:
Նմանատիպ նյութեր
1471 դիտում
17:58 25-10-2019
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը BBC լրատվական ծառայության Hard Talk հաղորդմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
652 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
697 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից
688 դիտում
20:00 20-12-2024
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են