211652_close_icon
views-count43355 դիտում article-date 00:56 07-10-2020

Եթե Հայաստանը հայտնվի սպառնալիքի տակ, Ռուսաստանը կկատարի իր պայմանագրային պարտավորությունները. Փաշինյանը՝ BBC-ին տված հարցազրույցում.tert.am

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն BBC-ի թղթակից Ջոնահ Ֆիշերի հետ հարցազրույցում, որն Արցախում տեղի ունեցող իրադարձությունները լուսաբանում է դեպքի վայրից, անդրադարձել է Արցախի բնակչության գոյապայքարին և այն վտանգին, որի առաջ կանգնած է հայ ժողովուրդը: «Այո Արցախը Հայաստան է, այն հայկական տարածք է եղել միշտ, որի բնակչության 80 տոկոսից ավելին եղել են հայեր, և այսօր էլ այդպես է: Եվ ի՞նչն է խնդիրը: Ադրբեջանը ցանկանում է, որ հայերն այնտեղ չապրեն, այդ պատճառով էլ ահաբեկիչների է բերել, որոնք հարձակվում են Արցախի դեմ»,- շեշտել է Փաշինյանը: Պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք հնարավոր է որպես փոխզիջում դիտարկել Արցախի հարակից մի շարք շրջանների փոխանցումն Ադրբեջանին, Փաշինյանն ասել է. «Բանակցային ողջ գործընթացի պատմության ընթացքում քննարկվել են այս գաղափարները, դրանք քննարկվել են 2013-ին, 2015-ին և չեն ընդունվել մեկ պատճառով. Ադրբեջանը հրաժարվել է ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»: «Եթե ադրբեջանական զինուժը հաջողության հասնի, դա կնշանակի ցեղասպանություն Արցախի ժողովրդի համար»,- հավելել է Փաշինյանը՝ ընդգծելով, որ Ֆիշերն ինքն է Ստեփանակերտում եղել և անձամբ է ականատես եղել, թե ինչպես է տեղի բնակչությունը գոյապայքար մղում: Լրագրողն, անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Փաշինյանի ունեցած 4 առանձին հեռախոսազրույցներին, հետաքրքրվել է, թե արդյոք Ռուսաստանը ռազմական օգնություն կցուցաբերի, եթե Հայաստանի տարածքը հարձակման ենթարկվի: «Ես հարցին կարող եմ պատասխանել քաղաքականապես: Հայաստանի տարածքի՝ անմիջական սպառնալիքի տակ հայտնվելու դեպքում, Ռուսաստանը կկատարի պայմանագրային պարտավորվածությունները»:

Նմանատիպ նյութեր