3025 դիտում
16:41 15-08-2020
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով մի խումբ զինծառայողներ պարգևատրվել են գերատեսչական մեդալներով
ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Տիգրան Փարվանյանի ղեկավարությամբ օգոստոսի 11-ից 13-ն անցկացվել են ենթակա զորամասերի գումարտակների հրամանատարների և նրանց տեղակալների հավաքներ:
Ինչպես տեղեկացրեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մինչ հրամանատարական հավաքների մեկնարկն անցկացվել է պարգևատրման արարողություն: ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով մի շարք զինծառայողներ բարախիղճ ծառայության համար պարգևատրվել են գերատեսչական մեդալներով ու պատվոգրերով:
Հավաքների շրջանակում կազմակերպվել են դասախոսություններ, գործնական, ստուգողական և ցուցադրական պարապմունքներ:
Հրամանատարական հավաքների նպատակն էր սպայական կազմի տեսական գիտելիքների ու մեթոդական պատրաստության մակարդակի ամրապնդումը, ինչպես նաև զորքերի ծառայության կազմակերպման և մարտական պատրաստության գործընթացի պլանավորման ուղղությամբ նրանց գործնական ունակությունների կատարելագործումը:
Նմանատիպ նյութեր
1916 դիտում
20:27 07-05-2021
Պատերազմի մասնակից ծառայողները պարգևատրվել են գերատեսչական անդրանիկ մեդալներով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1780 դիտում
14:38 21-01-2021
Մի խումբ զինծառայողներ հետմահու պարգևատրվել են մեդալներով
Այս բաժնից
757 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
598 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
706 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված