211652_close_icon
views-count46929 դիտում article-date 18:14 15-08-2020

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. 30-ամյա վարորդը Opel-ով գլխիվայր շրջվել է, կան վիրավորներ. ավտոմեքենան վերածվել է մետաղե ջարդոնի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 13-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով: Ժամը 21:00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղի բնակիչ, 30-ամյա Անդրանիկ Հայրապետյանը, իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Իջևան ավտոճանապարհի 66-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդը և ուղևոր, Կոտայքի մարզի Զովունի գյուղի բնակիչ, 42-ամյա Մ.Ն.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+

Նմանատիպ նյութեր