211652_close_icon
views-count3044 դիտում article-date 23:41 15-08-2020

Վահան Թումասյան. Անին պետք է դառնա Շիրակի տուրիզմի լոկոմոտիվը

Շիրակ կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վահան Թումասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անին Շիրակում տուրիզմի զարգացման միակ լոկոմոտիվ Շիրակի մարզի տուրիզմի փրկությունն Անին է, Խարկով գյուղի սահմանային ռեժիմի թեթևացումն է: Անին պետք է դառնա Շիրակի տուրիզմի լոկոմոտիվը: Եթե մի կտոր խելացի օգտագործենք Անին տեսնելու միակ հնարավորությունը, որը ունենք միայն մենք, ապա տուրիզմի զարգացումը կբերի Հայաստանում ամենաաղքատ, Անիի գյուղերի զարգացմանը: Անի ունենալ և չօգտագործել, առնվազն դավաճանություն է շիրակցիների նկատմամբ: Հիմա Դիլիճանը, Ջերմուկը, Արզնին և այլ առողջարանային քաղաքներում ասեղ քցելու տեղ չկա, մի հյուասենյակ գտնել անգամ հնարավոր չէ, իսկ Գյումրին և Շիրակը դատարկ է և աղքատ...»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր