64856 դիտում
15:03 16-08-2020
Դադարեցվել են Սևանա լճի ողջ առափնյա հատվածում հողատարածքների վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրման բոլոր գործընթացները
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Շրջակա միջավայրի բաղադրիչներից են մեզ շրջապատող բնության մասնիկները, մասնավորապես, մեր անտառները, լճերն ու գետերը։
Սիրելի՛ քաղաքացիներ,
Խնդրում եւ հորդորում եմ՝ հանգստյան օրերին, եւ առհասարակ, ձեր կենսագործունեության ընթացքում, գտնվելով բնության գրկում եւ այցելելով մեր անզուգական բնաշխարհի գողտրիկ անկյուններ ու բնական հուշարձաններ, դրսեւորեք բարձր քաղաքացիական գիտակցություն եւ սրտացավ ու հոգատար մոտեցում ցուցաբերեք մեր բնական հարստություններին
եւ ո՛չ մի պարագայում աղբ մի՛ նետեք այդ միջավայր,
որեւէ դեպքում մի՛ վնասեք շրջակա միջավայրի կենսաբազմազանությունն ու դրանով՝ մի՛ խաթարեք բնական միջավայրի ներդաշնակ ու անխաթար համակեցությունն ու զարգացումը մեր կողքին։
Մենք պարտավո՛ր ենք ապրել բնության հետ ներդաշնակ՝ համակեցության հույժ պատասխանատու կանոններով ու մեր կենսակերպի՝ խիստ անվնաս վարքուբարքով՝ առ շրջակա միջավայր։
Հարգելինե՛րս,
[b]Իսկ իմ մասով տեղեկացնում եմ, որ արդեն իսկ.[/b]
ամբողջապես կասեցվել են Բնության Հատուկ Պահպանվող Տարածքներում (ԲՀՊՏ) եւ «ՀայԱնտառի» տարածքներում հողամասերի՝ վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրման բոլոր գործընթացները,
ամբողջապես դադարեցվել են Սեւանա լճի ողջ առափնյա հատվածում՝ «Սեւան ազգային պարկի» հողատարածքների՝ վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրման բոլոր գործընթացները,
արդեն իսկ մեկնարկել ենք վերոնշյալ գոտիներում մինչ այժմ տրամադրված հողատարածքների տնօրինման պայմանագրերի ուսումնասիրությունները (դրանք մի քանի հազար են)՝ պայմանագրային պարտավորությունների, ինչպես նաեւ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ, քաղաքաշինական ու հողաշինական նորմերի խախտումների դեպքում այդպիսիներն աներկբայորեն կչեղարկվեն՝ միակողմանի կամ դատական կարգով,
բնության պահպանությանն ու պաշտպանությանը միտված այլ գործընթացների մասին՝ հաջորդիվ։
Արդյունավետ եւ՝ բնության նկատմամբ հոգատար ու սիրառատ օր եմ մաղթում բոլորիդ։
Հ.Գ. Ինքս այսօր աշխատանքային շրջայց եմ կատարում Դիլիջան ազգային պարկում»։
Նմանատիպ նյութեր
1935 դիտում
13:36 17-06-2021
«Սևան» ազգային պարկ»-ը կատարում է կառուցապատման իրավունքով 6 հողակտորների հողհատկացում
1524 դիտում
12:59 22-01-2021
Կադաստրի կոմիտեն հրաժարվում է վարձակալության իրավունքով կոմիտեին տրամադրված տարածքներից
Այս բաժնից
793 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
658 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
454 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը