211652_close_icon
views-count1941 դիտում article-date 13:36 17-06-2021

«Սևան» ազգային պարկ»-ը կատարում է կառուցապատման իրավունքով 6 հողակտորների հողհատկացում

«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրված հողերից` Սևանա լճի կենտրոնական էկոլոգիական գոտու առաջին և երկրորդ ենթագոտիներից մրցութային կարգով, կառուցապատման իրավունքով 6 (վեց) հողակտորների հողհատկացում է կատարում։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:

Համաձայն Կառավարության 18.12.2008թ. N 1578-Ն որոշման․

Մրցութային փաթեթներին ներկայացվող նվազագույն պահանջներն են՝

հողամասի մակերեսը, վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքի ժամկետները, կառուցապատման դեպքում՝ դրա իրականացման ժամկետը, հողամասի համար առաջարկվող վարձավճարի չափը,

նախատեսվող ներդրումների չափը՝ կցելով ֆինանսական երաշխիքները (Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի պահանջների),

շրջակա միջավայրի պահպանության միջոցառումները,

բնության հատուկ պահպանվող տարածքների առանձնացված համապատասխան գոտիների նկատմամբ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին բնության հատուկ պահպանվող տարածքների հողամասերում վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով իրականացվող գործունեության համապատասխանությունը.

Մրցութային փաթեթներին ներկայացվող պայմաններն են։ Ընդ որում, վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունք ձեռք բերելու դեպքում

մրցութային փաթեթներին պարտադիր ներկայացվում եմ հետևյալ պայմանները՝

ըստ անհրաժեշտության, սահմանված կարգով ջրօգտագործման թույլտվության առկայությունը,

տարածքի խմելու և կենցաղային ջրով ապահովումը,

կեղտաջրերի լոկալ մաքրման կայանների (այդ թվում՝ սեպտիկ հորեր) տեղադրումը,

սանհանգույցների առկայությունը,

տարածքի սանիտարահիգենիկ պայմանների ապահովումը,

ըստ անհրաժեշտության, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքով սահմանված կարգով փորձաքննական դրական եզրակացության ստացումը,

ըստ անհրաժեշտության, «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված կարգով համապատասխան շինարարության թույլտվության ստացումը.

Մրցույթը կկայանա 2021թ-ի հուլիսի 15 - ին ժամը 15։00։

ք. Երևան, Կառավարական համար 3 մասնաշենք 5 հարկ, հեռ.+374 11 818506 և +374 11 818514

Մրցույթում հաղթող կճանաչվի այն մասնակիցը, որի ներկայացրած ծրագիրը հավանության կարժանանա և կառաջարկի առավելագույն գումար:

Հողամասերը սերվիտուտով ծանրաբեռնված չեն:

Լրացուցիչ մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

Նմանատիպ նյութեր