211652_close_icon
views-count2731 դիտում article-date 12:43 17-08-2020

Գևորգ Մովսեսյանն ազատվել է Պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գևորգ Մովսեսյանն ազատվել է Պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնից: Վարչապետի որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում: «Ղեկավարվելով «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16.1-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Գևորգ Մովսեսյանին ազատել պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ: Գևորգ Մովսեսյանը Պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցնում էր 2019թ. մայիսի 22-ից:

Նմանատիպ նյութեր