211652_close_icon
views-count2243 դիտում article-date 19:11 17-08-2020

Ծանրամարտի մրցաշարը՝ 5 քաշային կարգերում

Կորոնավիրուսի հետևանքով աստիճանաբար ավելանում են մարզական հեռավար ստուգատեսները։ Ուզբեկստանի անկախության օրվան է նվիրվելու օգոստոսի 29 –ին կայանալիք ծանրամարտի միջազգային հեռավար խոշոր մրցաշարը։ Մրցավարական հանձնաժողովում ընդգրկված է նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության գլխավոր մասնագետ, միջազգային բարձրագույն կարգի մրցավար Արայիկ Ալավերդյանը։ Այդ ընտրությունը պատահական չէ, քանզի երևանցու գիտելիքները համապատասխանում են միջազգային ֆեդերացիայի բոլոր պահանջներին։ 100 –ական ընտրված բարձրակարգ մարզիկ – մարզուհի կներկայացնեն հինգ քաշային կարգեր։ Հայաստանին հատկացված է հինգ տեղ․ Անդրանիկ Կարապետյան / 87 կգ /, Սամվել Գասպարյան / 102կգ /, գերծանքաշային Վարազդատ Լալայան։ Ընտրվածների թվում են նաև հեղինակավոր Սիմոն Մարտիրոսյանը և Գոռ Մինասյանը։ Նրանք, սակայն, չեն մասնակցի վնասվածքների բուժումը շարունակելու պատճառով։ Առաջին եռյակում տեղ գտնող ծանրորդները կստանան համապատասխանաբար 2500, 1500 և 750 ԱՄՆ դոլար։ Մրցաշարի հաջողության դեպքում նույն սցենարով կանցկացվի նաև մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունը։ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանն ասաց, որ շեշտը դրվելու է Մոսկվայում հոկտեմբերի 31 –ին սկսվող Եվրոպայի առաջնության վրա, քանզի այդ ստուգատեսը օլիմպիական վարկանիշային է։ Տեղի կունենա նաև ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայի ղեկավար կազմի ընտրություն։ Մրցավարական հանձնաժողովում թեկնածու է առաջադրված նաև երևանցի Արայիկ Ալավերդյանը։

Նմանատիպ նյութեր