211652_close_icon
views-count3551 դիտում article-date 17:14 18-08-2020

COVID-19-ի թեստավորման առավել հարմար պայմաններ կստեղծվեն զբոսաշրջիկների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Տուրիզմ Արմենիա» ասոցիացիան և «Պրոմ-Տեստ» լաբորատորիաների ցանցը համագործակցության հուշագիր են ստորագրել COVID-19-ի պայմաններում ՀՀ արտակարգ դրության պարետի պահանջների կատարումը զբոսաշրջիկների համար առավել հարմար ու արտոնյալ դարձնելու նպատակով։ Այս մասին փաստաթուղթը ստորագրել են «Տուրիզմ Արմենիա» ասոցիացիայի նախագահ Սյուզաննա Ազոյանը և «Պրոմ-Տեստ» լաբորատորիաների ցանցի աշխատակազմի ղեկավար Սևադա Գինոյանը։ Հուշագրի շրջանակում նախատեսվում է, որ՝ • նմուշառումը կիրականացվի զբոսաշրջիկի ինքնամեկուսացման վայրում, • պատասխանըկուղարկվի ավտոմատ՝ զբոսաշրջիկի և զբոսաշրջային գործակալի էլփոստերին, • ծառայությունից օգտվողները կունենան զեղչ՝ հետազոտության արժեքի 50%-ի չափով, • նմուշառման և մյուս ծառայություններիհամար նույնպես կգործենզեղչեր, • արտոնյալ պայմանները կգործեն նաև զբոսաշրջիկներին ուղեկցող ու սպասարկող անձնակազմերի համար։ Հիշեցման համար․ արտակարգ դրության պայմանների մեղմացման այս փուլում ՀՀ ԱԴ պարետի որոշմամբ, Հայաստան ժամանողները պետք է 14 օրյա ինքնամեկուսացում անցնեն, որի ժամկետը կարող է կրճատվել թեստավորման և դրա բացասական պատասխանի արդյունքում։ «Խելացի ու համակարգված աշխատանքի արդյունքում, վստահ եմ, Հայաստանը կհաղթի զբոսաշրջության համար աննախադեպ այս մարտահրավերում նույնպես։ Անկախ այն հանգամանքից, թե երբ կունենանք զբոսաշրջային առաջին հոսքերը, մենք ցանկանում ենք առավելագույնս պատրաստ լինել՝ որպեսզի ժամանակին տեղեկացնենք նաև մեր միջազգային գործընկերներին և առավելագույն հարմարավետություն ապահովենք մասնավոր հատվածի B2B աշխատանքի համար»,- նշել է «Տուրիզմ Արմենիա» ասոցիացիայի նախագահ Սյուզաննա Ազոյանը։ «Տուրիզմ Արմենիա» ասոցիացիան միավորում է ներգնա զբոսաշրջային առաջատար ընկերությունները, որոնք ապահովում են դեպի Հայաստան կազմակերպված զբոսաշրջային հոսքերի մեծ մասը։ «Պրոմ-Տեստը»COVID-19-ի հետազոտության արդյունքները տրամադրում է Հայաստանում ամենաարագը՝ 6 ժամում։ Պարետի ցուցումով իրականացված որակի արտաքին հսկողության արդյունքում լաբորատորիանգնահատվել է որպես 100%-ով պահանջներին համապատասխանող։«Պրոմ-Տեստն» այն 2 լաբորատորիաներից է, որի հետ համագործակցում էր առողջապահության նախարարությունը՝COVID-19-ի թեստավորման սկզբնական փուլից, մարտ-ապրիլից,երբ կարիք առաջացավ մեծացնել թեստավորման քանակը։ «Առողջապահության նախարարության աշխատանքային խումբը հետազոտել է լաբորատորիաների կարողությունները։ Արդյուքնում՝մեր լաբորատորիան գնահատվել է որպես չափորոշիչներին համապատասխան, կնքվել է թեստավորում և հետազոտություններ իրականացնելու պայամանգիր։ Ծառայությունները պետությանը մատուցվել են անհատույց։ Հետագայում առողջապահության նախարարության ցուցումով,«Պրոմ-Տեստն» ընդգրկվել է «PCR» հետազոտություններ իրականացնելու իրավունք ունեցողների ցանկում»,- նշել է «Պրոմ-Տեստ»ՍՊԸ աշխատակազմի ղեկավար Սևադա Գինոյանը։ «Պրոմ-տեստ» լաբորատորիաների ցանցը հիմնադրվել է 1998 թվականին, մի շարք հետազոտությունների և նորարարությունների ուղղությամբ առաջամարտիկն է Հայաստանում։ Համագործակցում է Նիդերլանդների, Հոնկոնգի, ԱՄՆ առաջատար լաբորատորիաների հետ։ «Abbot Diagnostics»-ի պաշտոնական ներկայացուցիչն է։ [b]Հանրային կապերի խումբ[/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր