211652_close_icon
views-count2516 դիտում article-date 18:12 18-08-2020

Հիմա հասկացա՞ր գոնե, որ դու ոչ թե ինչի համար էիր «հեղափոխություն» անում այլ` ում համար. Հովհաննես Խաչատրյան

Մեր պետության արտաքին պարտքը սրանք ավելացրել են 618.000.000 դոլարով: Բա դու´, սրա՞ համար էիր «հեղափոխություն» անում, բա դու´սրանց բարեկեցիկ կյանքի կամ արդարացված պարգևավճարների՞ համար էիր փողոց փակում: Բանից պարզվում է, որ այս լակոտակրատիան մենակ հուլիս ամսին, ՀՀ-ի արտաքին պարտքը ավելացրել են 221մնլ դոլարով կամ 2.8%-ով,ընդհանուր հասցնելով 8մլրդ դոլարի:Չեք հավատում հարկ չէ նայեք ֆինանսների նախարարության հրապարակած տվյալները: Իսկ եթե այս ամենը վերածենք տարվա կտրվածքի ապա պետական պարտքը ավելացրել են 618մլն դոլար կամ 8.4%-ով: Բոլոր դեպքերում էլ պարտքի աճը պայմանավորված է ներքին պարտքի աճով: Ու այս ամենի ֆոնին Նիկոլը շարունակում է զբաղվել պոպուլիզմով,ամեն բացված մի նոր բուտկի կամ 3մ փռված նոր ասֆալտի ավարտից հետո գնում է նկարում ու հրապարակում ու այդ ամենով նա փորձում է մարդկանց աչքը թոզ փչել`թե իբր երկիրը օրեցոր «ծաղկում»է: Եկեք արձանագրենք մի շատ կարևոր փաստ,ասֆալտ փռելը դա հեծանիվ հայտնաբերել չէ ու այդտեղ զարմանալու ոչինչ չկա,քանզի ցանկացած իշխանություն պետք է զբաղվի իր պետության ճանապարհները ասֆալտապատելով դա միշտ է եղել այդպես:Իսկ հիմա կարևորի մասին այդ ասֆալտը Նիկոլը փռում է ոչ թե մեր պետական բյուջեի հաշվին այլ արտաքին պարտքի հաշվին իսկ այդ ամենը հետագայում դառնալու է մեծ բեռ մեր ու մեր սերունդների համար:Իսկ ամենա զարմանալին այն է,որ մեկ ամսվա ընթացքում իշխանությունը այ սենց չալաղաջ թերով վարկ է վերցնում իսկ դա նշանակում է,որ բյուջեյում փող չկա,բայց հենց երեկ էլ Նիկոլը լայվ մտավ ու ասեց,որ նախարարներն ու մարզպետները ճիշտ են անում,որ միլիոններով պարգևավճար ու աշխատավարձ են ստանում: ՀԳ Հ՞ն հիմա հասկացա՞ր գոնե,որ դու ոչ թե ինչի համար էիր «հեղափոխություն»անում այլ`ում համար:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր