1540 դիտում
16:35 25-05-2024
«Այ դալալ, նույն դալալն ես մնացել, ուղղակի էն ժամանակ քո թերթն էիր պահում, քո փորն էիր լցնում, հիմա նույն ձեւով երկիրն ես ծախում». Շահինյանի այս հայտարարություններին իրավական գնահատակա՞ն կտրվի
Aravot.am-ի տեղեկություններով՝ մայիսի 16-ին «Hayeli.am» կայքի յութուբյան էջում «Այսօրվանից դուրս ենք գալիս անհնազանդության, միացեք» վերտառությամբ տեսանյութում Արաբկիր վարչական շրջանի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանի հայտարարությունները գրավել են իրավապահների ուշադրությունը:
Իրավապահներն առանձնացրել են Շահինյանի հայտարարություններից հատկապես Նիկոլ Փաշինյանին վերաբերող հատվածը, որը, նախնական տվյալներով, դիտարկվում է պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու վերաբերյալ հնարավոր տեղեկություններ. դիտարկվում է նաեւ Շահինյանի արարքին ՀՀ քր. օր. 452-րդ հոդվածի հատկանիշներին համապատասխան գնահատական տալու հարցը (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը): «Այ դալալ, նույն դալալն ես մնացել, ուղղակի էն ժամանակ քո թերթն էիր պահում, քո փորն էիր լցնում, ընտանիքդ էիր պահում, հիմա նույն ձեւով երկիրն ես ծախում… հրաժարական տուր, ռադդ քաշի…»,- այսպիսի ու նմանատիպ հայտարարություններ էր արել Հովհաննես Շահինյանը:
Հովհաննես Շահինյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրեն իրավապահները չեն տեղեկացրել իր հայտարարությունների վերաբերյալ տրված իրավական գնահատականի մասին, ու ինքը որեւէ հանցավոր արարք չի արել, բացառապես քաղաքական գնահատականներ է հնչեցրել՝ որպես քաղաքական ուժի ղեկավար: Հիշեցնենք, որ Շահինյանը ներկայացնում է «Համահայկական ճակատ» կուսակցությունը:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1027 դիտում
19:29 19-09-2024
Նիկոլը դալալ է, դրանից ի՞նչ հայրենասեր․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
688 դիտում
10:15 21-12-2024
Հայաստանում յուրաքանչյուրն, ըստ իր արժանիքի՝ աշխատանք կարո՛ղ է գտնել․ Փաշինյան
844 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
676 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց