4584 դիտում
21:30 18-08-2020
«Հայրենիք»-ը Հայաստանում դիրքավորվել է որպես ընդդիմադիր կուսակցություն. Արթուր Վանեցյանը հանդիպել է ՀՅԴ Արցախի Կենտրոնական Կոմիտեի ներկայացուցիչներին
Երեկ՝ օգոստոսի 17-ին, ՀՅԴ Արցախի Կենտրոնական Կոմիտեի գրասենյակում տեղի ունեցավ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի և ՀՅԴ Արցախի Կենտրոնական Կոմիտեի (ԿԿ) ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի, ԿԿ նախագահ Արթուր Մոսիյանի և ԿԿ անդամ, ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանի հանդիպումը։ Ներկա էին նաև «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամները։ Այս մասին ասվում է կուսակցության տարածած հայտարարության մեջ:
Ընդգծելով ՀՅԴ առանցքային դերակատարությունն ազգային արժեքների պահպանման և Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման գործում՝ Արթուր Վանեցյանը նշեց, որ իր ղեկավարած քաղաքական ուժն ու ՀՅԴ-ն շատ հարցերի շուրջ ունեն նույնական դիրքորոշում, որի վրա հիմնվելով՝ հնարավոր է մշակել համատեղ օրակարգ և ամրապնդել քաղաքական երկու ուժերի գործակցությունը։
ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, վերահաստատելով գործընկեր քաղաքական ուժի ղեկավարի դիտարկումները, նշեց, որ ՀՅԴ-ն պատրաստ է փոխհամագործակցության։
«Արցախում թե՛ իշխանությունը և թե՛ ընդդիմությունն արցախյան հիմնախնդրի կարգավորման շուրջ ունեն միակամ մոտեցում, ինչը, ցավոք, վերջին շրջանում նկատելի չէ Հայաստանի քաղաքական դաշտում։ Ես կարծում եմ՝ այն խնդիրները, որոնք գտնվում են պետական, ազգային շահերի տիրույթում, անկախ կուսակցական պատկանելությունից՝ բոլորի համար պետք է լինեն առաջնահերթություն»,-ընդգծեց Արթուր Վանեցյանը։
Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը նկատեց, որ Արցախում արտաքին ու անվտանգային քաղաքականության առումով միշտ էլ տիրել է ներքին համերաշխություն, ինչը, հավանաբար, կշարունակվի նաև ապագայում։ «Անկախ նրանից, որ այսօր մեր դիրքավորումը ներքին քաղաքական դաշտում ունի ընդդիմադիր կեցվածք, և մի շարք հարցերում կան գործելաոճի, քաղաքական գործունեության, պետական կառավարման հետ կապված տարաձայնություններ՝ այդուհանդերձ, արտաքին քաղաքականության առումով մենք բոլորս ունենք նույնական մոտեցումներ»,-նշեց Դավիթ Իշխանյանը։
«Հայրենիք» կուսակցության ղեկավարը վերահաստատեց Արցախյան հարցի կարգավորման առնչությամբ կուսակցության դիրքորոշումը՝ ընդգծելով, որ խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի։
Անդրադառնալով իր ղեկավարած քաղաքական ուժի գործունեությանը՝ Արթուր Վանեցյանը նշեց, որ «Հայրենիք»-ը Հայաստանում դիրքավորվել է որպես ընդդիմադիր կուսակցություն, որն արդեն իսկ քաղաքական ակտիվ գործունեություն է ծավալում․ ՀՀ բոլոր մարզերում բացվել են տարածքային կառույցներ, ձևավորվել է համախոհների ստվար զանգված, ում կողմից որպես առաջնահերթություն կարևորվում է ազգային ավանդույթների և ազգային արժեքների պահպանումը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
1665 դիտում
15:20 18-01-2021
Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի և Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչներին
Այս բաժնից
877 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
772 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
682 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան