211652_close_icon
views-count2020 դիտում article-date 14:20 19-08-2020

Արցախի և Հայաստանի միջև փոխօգնության համաձայնագրի ստորագրումը նման է լինելու դիվանագիտական «Իսկանդերի» կրակոցին. Սերժ Սարգսյան. tert.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Առաջարկում եմ՝ այսօր չխոսենք Ապրիլյան քննիչ հանձնաժողովի մասին, ես խոստացել եմ հանձնաժողովում, որ եթե անգամ նրանք ինձ տրամադրեն բոլոր հարցերի իմ պատասխանները, ես չեմ հրապարակի հանձնաժողովում հնչած որևէ կարծիք, որևէ հարց: Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով հարցին՝ ինչպե՞ս է գնահատում Հանձնաժողովի գործունեությանը, փոխանցում է[url=https://www.tert.am/am/news/2020/08/19/iskander/3373709] Tert.am[/url]-ը։ «Ես խոստանում եմ մինչև 2050 թվականը, եթե ծայրահեղություն չլինի, չեմ հրապարակելու: Քննիչ հանձնաժողովն իր զեկույցը ներկայացնելու է Ազգային ժողովում, դրանից հետո առիթ ենք ունենալու հանդիպելու՝ կա´մ համաձայնենք, կա´մ չհամաձայնենք հանձնաժողովի կարծիքների հետ»,- ասաց նա: Հարցին էլ՝ Ապրիլյան պատերազմի ընթացքում հանձնարարական է տվել՝ մշակել Արցախի և Հայաստանի միջև ռազմավարական փոխօգնության նախագիծ, ի՞նչ փուլում է այն փոխանցվել նոր իշխանություններին, ե՞րբ կգա այն ստորագրելու պատեհ պահը, երրորդ նախագահը պատասխանեց. «Իհարկե, այդ համաձայնագիրը պատրաստ էր, և այն գտնվում էր համապատասխան հաստատությունում: Ես կարծում եմ, որ այդպիսի համաձայնագրի ստորագրումը նման է լինելու կամ տեղեկատվական, կամ դիվանագիտական «Իսկանդերի» կրակոցի, ուստի այն պետք է անել ճիշտ ժամանակին, որ մենք հավելյալ վտանգներ չստեղծենք: Դրա անհրաժեշտությունը, ես խորապես համոզված եմ, լինելու է»: Անդրադառնալով հարցին՝ շահարկման թեմա դարձավ Ձեր՝ 80-ական թվականների զենքերի հետ կապված արտահայտությունը, ի՞նչ նպատակ էր դա հետապնդում և ինչո՞ւ չկրակեց «Իսկանդեր»-ը, Սերժ Սարգսյանն ասաց՝ որպեսզի ամբողջովին հասկանալի լինի իր հայտարարության նպատակը, պետք է հիշեցնի, որ այդ հայտարարությունը հնչել է քառօրյայից անմիջապես հետո, Գերմանիայում. «Իսկ քաջատեղյակ մարդիկ գիտեն, որ 2016 թվականին Գերմանիան նախագահում էր ԵԱՀԿ-ում: Իրոք, այդ հայտարարությունը շատ մեծ շահարկումների տեղ տվեց առաջին հերթին այն մարդկանց կողմից, որոնք լավ չեն պատկերացնում, թե ինչ է նշանակում 80-ականների զենք»,- նշեց նա: ՀՀ երրորդ նախագահը նկատեց՝ իր ասածը, եթե թարգմանվի դիվանագիտական լեզվով, կլինի հետևյալը՝ հարգելի ԵԱՀԿ անդամներ, անկախ այն հանգամանքից, որ դուք աչք եք փակում Ադրբեջանի կողմից մինչև ատամները զինվելու հանգամանքի վրա, մեր մարտիկները կարողանում են պաշտպանել իրենց հայրենիքը: «Սա շատ պարզ բան էր, բայց ուզում եմ ավելացնել կապված 80-ականների զենք ասվածի հետ. դուք ունեք բոլոր հնարավորությունները պարզելու՝ կա՞ այսօր աշխարհում մի բանակ, որը չունի 80-ականների զենք, եթե կգտնենք մի այդպիսի բանակ, ապա ես կհայտարարեմ, որ ես այդ գործից ընդհանրապես ոչինչ չեմ հասկանում»,- ասաց նա: Սերժ Սարգսյանը հավելեց, որ մեր բանակի ու նաև շատ բանակների սպառազինությունների մեջ նույնիսկ առկա են 40-ականների, 50-ականների զենքեր: Իսկ հարցին, թե ինչու «Իսկանդեր»-ը չկրակեց, նա պատասխանեց, որ քառօրյա պատերազմն առաջին հերթին լայնածավալ պատերազմ չէր: «Քառօրյան լայնածավալ ռազմական գործողություններ էին, եթե մենք օգտագործեինք «Իսկանդեր»-ը, դա կլիներ ուղղակի կրակոց թնդանոթներից ճնճղուկների վրա, դրա տեղը չէր: «Իսկանդեր»-ը շատ հզոր զենք է և «Իսկանդեր»-ի առաջին առաքելությունը կայանում է հակառակորդին զսպելու մեջ, ոչ միայն «Իսկանդեր»-ը, մեր մնացած այլ հեռահար միջոցները ճիշտ ժամանակին գտնվում էին իրենց կրակակետերում և պատրաստ էին կատարելու ցանկացած հրաման»,- ընդգծեց նա: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքի տեսանյութում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր