211652_close_icon
views-count2635 դիտում article-date 15:04 19-08-2020

Ես պատրաստ եմ պատասխանատվություն կրել ոչ միայն Ապրիլյան, այլ նաև Արցախյան առաջին պատերազմում զոհվածների համար. Սերժ Սարգսյան. Tert.am

2016 թվականի ապրիլի 5-ին Մոսկվայում տեղի է ունեցել հանդիպում, որին մասնակցել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ Յուրի Խաչատուրովը, և մինչ այդ հանդիպումը մենք պայմանավորվել էինք, թե որը պետք է լիներ մեր առավելագույն և նվազագույն խնդիրը. այսօր մամուլիս ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե Մոսկվայում կրակի դադարեցման համաձայնագրի գործընթացում, ինչպիսի՞ն էր Ռուսաստանի դերակատարումը, փոխանցում է [url=https://www.tert.am/am/news/2020/08/19/Responsibility/3373781]Tert.am[/url]-ը։ Նրա խոսքով`առավելագույն խնդիրը պետք է լիներ պահանջել ադրբեջանցիներից վերականգնել դիրքերի նախնական դասավորությունը, որին ադրբեջանցիները չեն համաձայնել, այն փաստարկմամբ, որ այդքան կորուստներից հետո իրենք որևէ կերպ չեն կարող արդարացնել իրենց հետ վերադարձը դիրքեր. «Բայց մենք հասել ենք նվազագույնին, որ նոր համաձայնագիր չի ստորագրվել և 1994 թվականի հրադադարի համաձայնագիրը մնացել է ուժի մեջ, որովհետև այն ունի մշտական բնույթ»: Դիտարկմանը, թե Ապրիլյան պատերազմի համար մեր զոհերի համար Դուք պատասխանատվություն զգո՞ւմ եք և պատրաստ եք, արդյո՞ք, նրանց ընտանիքներից ներողություն խնդրել, Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Ես պատրաստ եմ պատասխանատվություն կրել ոչ միայն ապրիլյան քառօրյայի ընթացքում զոհված մեր սպաների և զինվորների համար, այլ նաև արցախյան առաջին պատերազմում բոլոր զոհվածների համար: Ես պատասխանատվություն եմ կրում այն զինվորների ու սպաների համար ովքեր զոհվել են 1988-ից սկսած, թույլ տվեք ասել, մինչև այսօր: Բայց «ներողություն» բառը ճիշտ բառը չէ, ես իմ երախտագիտությունն ու խոնարհումն եմ հայտնում նրանց ընտանիքներին, և կոչ եմ անում շատ ուշադիր լինել այդ ընտանիքների նկատմամբ»: Մանրամասները՝ սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2020/08/19/Responsibility/3373781]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր