138294 դիտում
17:42 20-08-2020
ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանությունը «Ազնավուր» սրճարանում իրականացրել է հատուկ օպերացիա. բերման է ենթարկվել միջազգային մակարդակով հետախուզվող հայ օրենքով գող. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 19-ին, Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները հատուկ օպերացիա են իրականացրել Արաբկիր վարչական շրջանում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ստացված օպերատիվ տվյալներով Արաբկիրի թաղապետարանի դիմաց գտնվող «Շառլ Ազնավուրի» սրճարանից քրեական ոստիկանություն են բերման ենթարկել 39-ամյա Գևորգ Գրիգորյանին:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջինս հանցագործ աշխարհում հայտնի օրենքով գող «Ուֆայի Գևորիկն» է և միջազգային մակարդակով հետախուզվում էր Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունենալու համար:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+