154943 դիտում
20:25 04-03-2021
Էջմիածնի ոստիկանները իրականացրել են հատուկ օպերացիա. բերման են ենթարկվել օրենքով գողեր «Լեննականցի Զապ»-ը, «Շահումյանցի Ժիրո»-ն ու 10-ից ավել քրեական հեղինակություններ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 4-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Արթուր Ֆիշյանի գլխավորությամբ, Էջմիածին քաղաքում իրականացրել են «Պայքար քրեական ենթամշակույթի դեմ և օրենքով գողերի տաք-տաք վնասազերծում» օպերացիան:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վաղաշապատի ոստիկանները րոպեների ընթացքում Էջմիածին քաղաքում հայտնի «Անտառային գեղեցկուհի» ռեստորանային համալիրի տարածքից ոստիկանության Վաղարաշապատի բաժին են բերման ենթարկել թվով 15 անձի:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բերման եթարկվածներից երկուսը օրենքով գողեր են. նրանք են՝ «Լեննականցի Զապ»-ն ու «Շահումյանցի Ժիրո»-ն, իսկ մնացածները՝ քրեական ենթամշակույթի ջատագովներ են: Նրանք եղել են Lexus մակնիշի ռուսական համարանիշներով, Toyota Land Cruiser, Porsche Panamera, BMW մակնիշի ավտոմեքենաներով, որոնք նույնպես տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Թե ինչի համար են օրենքով գողերն ու նրանց հետ եղած անձինք բերման երթարկվել, SHAMSHYAN.com-ը փորձում է պարզել ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 54+
54+