1973 դիտում
18:56 20-08-2020
Դեղերի առաքման գործընթացը փոստային կապի միջոցով պարզեցվել է
Սիրելի հաճախորդներ, այսուհետ Հայփոստի միջոցով դեղեր ներմուծող քաղաքացիներն իրենց առաքանիները կստանան առանց ՀՀ մաքսային ծառայության կողմից բեռի պահման, եթե առաքանիում առկա դեղամիջոցը համապատասխանում է հետևյալ սահմանափակմանը. քաղաքացին ներմուծում է տվյալ դեղամիջոցը առաջին անգամ (տարվա մեջ միայն մեկ անգամ) և դեղամիջոցը չի գերազանցում թվով 5 անվանում (յուրաքանչյուր անվանումից մինչև 3 տուփ/սպառողական փաթեթ)։
Նախկինում դեղեր պարունակելու պատճառով ՀՀ մաքսային ծառայության կողմից պահված առաքանիների վերաբերյալ Մաքսային մարմինների և «Հայփոստ» ընկերության կողմից մշակվում է ընթացակարգ` դրանք քաղաքացիներին հանձնելու համար:
Ընթացակարգի մասին ՀՀ քաղաքացիները կտեղեկացվեն վերջինի հաստատման պահից:
Հիշեցնենք, որ օգոստոսի 17-ից ուժի մեջ է մտել ՀՀ կառավարության՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի N 202-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» թիվ 1302-Ն որոշումը, ըստ որի` ֆիզիկական անձինք կարող են միջազգային փոխադրողի միջոցով կամ միջազգային փոստային փոխադրումներով տվյալ օրացուցային տարվա ընթացքում մեկ անգամ ներմուծել մինչեւ 5 անվանում, յուրաքանչյուրից` երեքական սպառողական փաթեթ քանակով գրանցված կամ չգրանցված դեղեր, «Հայփոստ» ընկերությունը ներկայացնում է փոստի միջոցով առաքվող արգելված ապրանքների թարմացված ցանկը:
[b]«Հայփոստ» [/b]
Նմանատիպ նյութեր
1846 դիտում
17:25 26-08-2020
Հայփոստը մշակել է փոստային կապի միջոցով դեղերի ստացման ընթացակարգը
2636 դիտում
11:37 01-06-2020
Փոստային ծառայության միջոցով դեղերի ստացումը կթույլատրվի. ԱԺ-ն ընդունեց օրենքի նախագիծը
4107 դիտում
14:43 30-01-2018
Փոստային ծանրոցներով թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր պարունակող դեղահաբերի առաքման դեպքերն աճել են.ՊԵԿ
Այս բաժնից
988 դիտում
13:34 22-12-2024
Ազգային ժողով են այցելել մայրաքաղաքի մի շարք կրթական հաստատությունների սաներ
703 դիտում
12:57 22-12-2024
Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում
1063 դիտում
11:13 22-12-2024
Կանցկացվի «Դպրոցականների բասկետբոլի լիգա»