2358 դիտում
22:02 20-08-2020
Որ ասում եմ՝ խորհրդարանական դիվանագիտությունը կաղ է և համր միաժամանակ՝ նեղանում եք
Այսօր Արարատ Միրզոյանը մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդարանների նախագահների հինգերորդ համաշխարհային առցանց համաժողովին: Հայաստանի խորհրդարանի նախագահը ելույթ է ունեցել «Ահաբեկչության դեմ պայքարը եւ բռնի ծայրահեղականությունը» թեմայով։
Ձեզ հիմա կթվա, թե Արարատ Միրզոյանը թեմայի շրջանակներում խոսել է վերջերս կրկին սաստկացած թուրք-ադրբեջանական սպառնալիքների, հայատյացության, Տավուշի շրջանում Ադրբեջանի ագրեսիայի, Մեծամորի ԱԷԿ-ի հանդեպ ադրբեջանական ահաբեկչական սպառնալիքների մասին։
Շտապեմ «ուրախացնել» ձեզ։
ՈՉ ՄԻ ԽՈՍՔ։ ՈՉ ՄԻ:
Հայաստանի ԱԺ նախագահի ելույթը որեւէ աղերս չուներ մեր երկրի ազգային օրակարգի հետ։ Նա ոչ մի կերպ չարտահայտեց այս լարված ամռան ընթացքում Հայաստանին եւ Արցախին ուղղված սպառնալիքները՝ թեպետ միջոցառման թեման թույլ էր տալիս լիարժեք ներկայացնել խնդիրները։
Որ ասում եմ, խորհրդարանական դիվանագիտությունը կաղ է եւ համր միաժամանակ, նեղանում եք։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
943 դիտում
13:28 13-05-2023
Երբ ասում եմ, որ Փաշինյանի խոսքը գրոշի արժեք չունի, նեղանում են․ Էդուարդ Շարմազանով
1594 դիտում
15:29 05-12-2015
«Խորհրդարանական դիվանագիտությունը եւ ղարաբաղյան հիմնախնդիրը» թեմայով բաց դասախոսություն՝ ԼՂՀ ԱԺ-ում
7833 դիտում
14:39 11-06-2020
ԵԽ հայտարարությունն ապացուցում է՝ խորհրդարանական դիվանագիտությունը հիվանդ է․ Yerevan.today. Արմեն Աշոտյան
Այս բաժնից
430 դիտում
13:11 08-01-2025
Առաջիկայում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը
1240 դիտում
12:18 08-01-2025
Թմրանյութը պահել էին ուրիշի տանը. Արտաշատի համայնքային ոստիկանների երկու բացահայտում