2394 դիտում
09:13 21-08-2020
Հայաստանի իշխանությունների հանդեպ Արևմուտքի, մասնավորապես ԱՄՆ-ի վերաբերմունքը փոխվել է․ «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է․ ««Փաստ» թերթի տեղեկություններով` վերջին շրջանում բացասական առումով լրջագույնս փոխվել է ՀՀ իշխանությունների հանդեպ Արևմուտքի, մասնավորաբար ԱՄՆ-ի վերաբերմունքը, քանի որ նրանք ի դեմս Նիկոլ Փաշինյանի այլևս չեն տեսնում այն ուժին ու լիդերին, որը կարող է տարածաշրջանում ամերիկյան քաղաքականություն իրականացնել։
Մեր աղբյուրների փոխանցմամբ` վերջին օրերին դիվանագիտական խողովակներով որոշակի քայլեր են կատարվել, որոնք առաջիկայում ուղղակիորեն իրենց ազդեցությունն են ունենալու հայաստանյան ներքաղաքական գործընթացների վրա։ Մեր տեղեկություններով` օրերս տեղի է ունեցել քննարկում, որտեղ հստակ կետերով դրվել են այն պահանջները, որոնք անհրաժեշտ են գործընթացը սկսելու համար։
Ըստ այդմ, ներկա փուլում ԱՄՆ-ն փորձում է կոորդինացնել հայաստանյան տիրույթում գործող այն քաղաքական ուժերին, որոնց գաղափարներն ու մոտեցումներն այս կամ այն չափով մոտ են իր քաղաքականությանը։ Այս առումով, մեր ունեցած տեղեկությունների համաձայն, ԱՄՆ-ի խաղադրույքը կանգնել է ներկա դրությամբ ակնհայտ արևմտյան «ռասկլադում» տեղավորվող մի քանի ուժերի վրա։
Ի դեպ, հստակ արևմտյան կողմնորոշում ունեցող սոցցանցային օգտատերերը, որոնք դեռևս երկու տարի առաջ խելակորույս սատարում էին Նիկոլ Փաշինյանին, վերջին մեկ ամսվա ընթացքում ամբողջովին վերանայել են քաղաքական «գիծը» և բավականին կոշտ քննադատական գրառումներ են շրջանառում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
4264 դիտում
15:53 26-04-2017
Կրեմլը պատասխանել է Էրդողանին. «Ասադի հանդեպ մեր վերաբերմունքը չի փոխվել»
1299 դիտում
13:10 01-06-2015
Երեխայի հանդեպ վերաբերմունքը վերաբերմունք է հայրենիքի հանդեպ. Գալուստ Սահակյան
Այս բաժնից
2836 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր