2101 դիտում
16:37 21-08-2020
Հաջորդ շաբաթ Մոսկվայում կհանդիպեն Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները
Հաջորդ շաբաթ Մոսկվայում տեղի կունենա Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի առաջին հանդիպումը։ Հաղորդում է [url=https://www.azatutyun.am/a/30795602.html]«Ազատությունը»[/url]։
Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովայի խոսքով՝ Բայրամովը Մոսկվա կժամանի ռուսական կողմի նախաձեռնությամբ։
«Մեր երկրի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հրավերով Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովը օգոստոսի 26-ին պաշտոնական այցով կժամանի Ռուսաստան։ Տեղի կունենա երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպում, որի ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանի ու միջազգային հարցերի լայն շրջանակ», - ասել է Զախարովան։
Վերջինիս խոսքով՝ Ադրբեջանի արտգործնախարարը հանդիպումներ կունենա նաև Ռուսաստանի կառավարության և Դաշնության խորհրդի անդամների հետ։
Սա Բայրամովի երկրորդ արտասահմանյան այցն է արտգործնախարարի պաշտոնում։ Նշանակումից շաբաթներ անց՝ առաջին պաշտոնական այցով նա մեկնել էր Թուրքիա, որտեղ հանդիպել էր գործընկերոջ, ինչպես նաև նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ։
Նմանատիպ նյութեր
772 դիտում
16:21 10-05-2023
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները կհանդիպեն Մոսկվայում
1203 դիտում
11:57 12-05-2022
Դուշանբեում կհանդիպեն Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները
1581 դիտում
11:55 15-01-2021
Մոսկվայում կհանդիպեն ՌԴ և Իրանի ԱԳ նախարարները
Այս բաժնից
1150 դիտում
23:08 17-12-2024
Եվրամիությունը սիրիացի փախստականներին օգնելու համար Թուրքիային 1 միլիարդ եվրո կհատկացնի
1117 դիտում
21:22 17-12-2024
ԱՄՆ-ի ընտրողների կոլեգիան սկսում է Դոնալդ Թրամփի հաղթանակը հաստատելու քվեարկությունը
1144 դիտում
20:59 17-12-2024
Բաքվում պահվող գերիների «դատավարության» մասով ՀՀ իշխանության արձագանքը բացակայում է․ Մեսրոպ Առաքելյան