211652_close_icon
views-count96027 դիտում article-date 23:41 21-08-2020

Խոշոր ավտովթար Երևանում. Իսակովի պողոտայում բախվել են BMW-ն ու Mercedes-ը. դեպքի վայրում մի խումբ երիտասարդներ «աքլոր էին կտրել». ոստիկանների ժամանումից հետո դարձան «հավ». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:25-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ թիվ 26 հասցեի դիմաց բախվել են Mercedes և BMW մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Mercedes-ն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատներից 2 մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաներն ու սահմանազատել տարածքը: Օպերատիվ են գործել նաև Երևաի 1-03 շպտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում առաջին գնությունն են ցուցաբերել վարորդներին, սակայն նրանք հրաժարվել են հիվանդանոց մեկնել, պատճառաբանելով, որ իրենց լավ են զգում: Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխացնել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Դավիթ Գևորգյանի գլխավորությամբ: Վերջիններս դեպքի վայրում բժիշկներից պարզում են, թե արդյոք հիվանդանոց քաղաքացի տեղափոխվել է, թե ոչ: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ դեպքի վայրի հարևանությամբ մի խումբ երիտասարդներ անհարգալից վերաբերմունք էին ցուցաբերում հասարակության նկատմամբ, իրենց դնելով «անհաղթ աքլորի» տեղ ու երբ ժամանեցին ոստիկանները, «անհաղթ աքլորները» դարձան «կուտ ման եկող հավեր»: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 68+
68+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր