211652_close_icon
views-count1861 դիտում article-date 13:25 22-08-2020

Անցնող շաբաթվա ընթացքում Արցախի հետ շփման գոտում հակառակորդը հրադադարը խախտել է 350 անգամ, արձակել 3500 կրակոց

Օգոստոսի 16-ից 22-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 350 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 3500 կրակոց: Այս մասին հայտնում են Արցախի ՊՆ-ից: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Նմանատիպ նյութեր