211652_close_icon
views-count9755 դիտում article-date 14:04 06-01-2018

Շաբաթվա ընթացքում հակառակորդը հրադադարը խախտել է 200 անգամ, արձակել 2000 կրակոց

Դեկտեմբերի 31-ից հունվարի 6-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հարաբերական հանգիստ օպերատիվ իրադրությունը էական փոփոխությունների չի ենթարկվել: [url=http://www.nkrmil.am/news/view/2060]Տեղեկացնում է[/url] ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են առաջնագծում վերահսկել օպերատիվ-մարտավարական իրադրությունը և հստակորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Նմանատիպ նյութեր