211652_close_icon
views-count2655 դիտում article-date 13:53 22-08-2020

Նավալնին տեղափոխվել է Բեռլինի Charite հիվանդանոց

Ռուս հայտնի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին տեղափոխել են բեռլինյան Charite կլինիկա, գրում է [url=https://www.dw.com/ru/%D0%B0%D0%BB%D0%B5%D0%BA%D1%81%D0%B5%D0%B9-%D0%BD%D0%B0%D0%B2%D0%B0%D0%BB%D1%8C%D0%BD%D1%8B%D0%B9-%D0%B4%D0%BE%D1%81%D1%82%D0%B0%D0%B2%D0%BB%D0%B5%D0%BD-%D0%B2-%D0%B1%D0%B5%D1%80%D0%BB%D0%B8%D0%BD%D1%81%D0%BA%D1%83%D1%8E-%D0%BA%D0%BB%D0%B8%D0%BD%D0%B8%D0%BA%D1%83-charite/a-54656714]Deutsche Welle[/url]-ն: Նրա հետ Բեռլին է ժամանել կինը՝ Յուլյան: Նախքան շտապօգնության ավտոմեքենայի՝ հիվանդանոցին մոտենալը, ոստիկանությունը լրագրողներին խնդրել է լքել հիվանդանոցի տարածքը, լրատվամիջոցների աշխատակիցներին տարհանել են հիվանդանոցի դարպասից այն կողմ, հայտնում է Deutsche Welle-ի հատուկ թղթակիցը դեպքի վայրից: Ինչպես այսօր ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2020/08/22/1162799/]հաղորդել էինք[/url], Գերմանիայից Օմսկ ժամանած հատուկ օդանավն առավոտյան մեկնել էր Բեռլին՝ ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիին տեղափոխելով գերմանական կլինիկաներից մեկը: Այդ մասին հայտնել էր Նավալնիի մամուլի խոսնակ Կիրա Յարմիշը:

Նմանատիպ նյութեր