1743 դիտում
19:53 23-08-2020
Երևանում դիտարկված 50-ից ավելի տնտեսավարողներից միայն 2-ի մոտ են արձանագրվել կոպիտ և կասեցման ենթակա խախտումներ. ԱԱՏՄ
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագիտական խմբերը վերահսկողական աշխատանքները շարունակել են նաև շաբաթ օրը: Երևանի և մարզերի տարածքային ստորաբաժանումների դիտարկման տիրույթում են հյուրանոցները, հանգստյան տները, բժշկական կազմակերպությունները, դեղատները, խոշոր սուպերմարկետների մասնաճյուղերը, կապի օպերատորների գրասենյակները, գեղեցկության սրահները: Մշտադիտարկումների համար հաճախ հիմք են ընդունվում նաև քաղաքացիներից ստացվող բողոքներն ու ահազանգերը։
Երևանում թեև մի շարք տնտեսավարողների մոտ դեռևս շարունակում են գրանցվել խախտումներ, սակայն, ընդհանուր առմամբ, բարվոք պատկեր է արձանագրվել: Այսօր դիտարկված հինգ տասնյակից ավելի տնտեսավարողներից միայն երկուսի մոտ են արձանագրվել կոպիտ և կասեցման ենթակա խախտումներ:
Մայրաքաղաքում և մարզերում հիմնական խախտումները կապված են ջերմաչափմանև ախտահանման մատյանների վարման թերացումների, դիմակների համար նախատեսված փակվող աղբամաններ չունենալու, իրազեկման պաստառներ չլինելուն, ինչպես նաև դիմակ չկրելու հետ:
Թերացումների վերաբերյալ տնտեսավարողներին տրվում է խորհրդատվություն և տեղում դրանք վերացնելու ցուցում։
Խախտումերի վերաբերյալ կազմած արձանագրությունները ուղարկվում են պարետատուն:
Նմանատիպ նյութեր
2807 դիտում
10:43 02-08-2020
Կոպիտ խախտումներ` Ծաղկաձորի հյուրանոցներում. ԱԱՏՄ-ն կասեցման միջնորդություններ կներկայացնի պարետին
2496 դիտում
19:53 05-12-2021
Դիտարկված տեղամասերում արձանագրվել է վիճաբանության 9 դեպք․ «Անկախ դիտորդ»
1026 դիտում
21:03 31-05-2020
ԱԱՏՄ անակնկալ ստուգայցերով անվտանգության կանոնների խախտումներ են արձանագրվել
Այս բաժնից
568 դիտում
13:00 23-12-2024
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է «Ավան» մասնաճյուղը