211652_close_icon
views-count3106 դիտում article-date 10:55 24-08-2020

Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված՝ 33 նոր դեպք, 58 առողջացած, 2 մահ

Օգոստոսի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 42825 դեպք, որոնցից 36049-ն` առողջացած, 854-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5666 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 195574 թեստավորում: Տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։ Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 33 նոր դեպք և 58 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 72 (կին) և 71 (կին) տարեկան: Վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 256 է:

Նմանատիպ նյութեր