3301 դիտում
10:53 26-08-2020
Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 131 նոր դեպք, 251 առողջացած, 3 մահ
Օգոստոսի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 43067 դեպք, որոնցից 36726-ն` առողջացած, 861-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5216 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 198569 թեստավորում: Տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 131 նոր դեպք և 251 առողջացած։
Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 58 (կին), 63 (տղամարդ) և 79 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 264 է:
Նմանատիպ նյութեր
3944 դիտում
10:55 20-08-2020
Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 263 նոր դեպք, 250 առողջացած, 3 մահ
3103 դիտում
10:55 24-08-2020
Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված՝ 33 նոր դեպք, 58 առողջացած, 2 մահ
5287 դիտում
11:01 12-07-2020
Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 577 նոր դեպք և 214 առողջացած
Այս բաժնից
964 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
988 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»