211652_close_icon
views-count7699 դիտում article-date 13:20 24-08-2020

Նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով՝ «Կամք» նախաձեռնությունն ակցիա է անում ԿԳՄՍՆ-ի դիմաց. նախաձեռնության անդամներից մի քանիսին ոստիկանները բերման ենթարկեցին․ ՈՒՂԻՂ․ Tert.am

«Արայիկ, հեռացիր» վանկարկումներով ակցիայի մասնակիցներն առաջ են շարժվում: Մի պահ կանգ առան ԱԺ-ի դիմաց և «ԿԱՄՔ» հասարակական կազմակերպության նախաձեռնող Վահագն Չախալյանը դիտարկում արեց. «Ինչքա՞ն մարդ պետք է դուրս գա փողոց, որ դու հեռանաս, դու ժողովրդի դեմ ես գնում, հայ ժողովուրդը չի ուզում ձեզ, հեռացեք»: Գրում է [url=https://www.tert.am/am/news/2020/08/24/car-race/3377510?fbclid=IwAR1mwj_4eGujeV1GdOU5-LuC54MwNalg85Br2FqNk-bV7tkWWqG_aXBQREk]Tert.am-ը[/url]։ 11:41 «Կամք» նախաձեռնությունն ավտոերթ է անում դեպի ԿԳՄՍՆ՝ պահանջելով նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը։ Նախաձեռնությունը հայտարարություն է տարածել՝ նշելով. «Նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության կողմից ներկայումս վարվող հայատյաց քաղաքականությունը` մենք ՀՀ կառավարությունից պահանջում ենք՝ ա. Անմիջապես աշխատանքից ազատել Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին բ. Անմիջապես ցրել հանրակրթության պետական չափորոշիչների մշակման աշխատանքային խմբերը եւ չեղարկել սեղանին դրված չափորոշիչները: գ. Ձեւավորել դասագրքեր կազմող նոր աշխատանքային խմբեր` կազմված ՀՀ պրոֆեսորադասախոսական եւ ուսուցչական կազմի լավագույն մասնագետներից` նախապես հրապարակելով նրանց անունները: դ. Բացառել Լանզարոտեի կոնվենցիայի դրույթների իրագործմամբ շահագրգիռ հասարակական կազմակերպությունների մուտքը կրթական հաստատություններ: ե. Վերանայել հանրակրթական հաստատություններում ուսումնական տարին սկսելու` պարետի կողմից սահմանված ուղեցույցով երեխաների ֆիզիկական եւ հոգեւոր առողջությունը վտանգող պահանջները՝ դիմակ կրել, գրատախտակին չմոտենալ, դասամիջոց չանել եւ այլն: Սկսված պայքարը կշարունակվի մինչեւ մեր բոլոր պահանջների լիարժեք բավարարումը: Հարգելի‘ ծնողներ, տատիկնե‘ր ու պապիկնե‘ր, ուսուցիչնե‘ր եւ դասախոսնե‘ր, 2020թ. օգոստոսի 28-ին` առաջիկա ուրբաթ օրը, ժամը 13:00-ին բոլորիդ հրավիրում ենք ԿԳՄՍ նախարարարության դիմաց` մասնակցելու մեր բողոքի ցույցին՝«Թույլ չենք տա կործանել մեր կրթական համակարգը» կարգախոսով»։ Մանրամասն՝ [url=https://www.tert.am/am/news/2020/08/24/car-race/3377510?fbclid=IwAR1mwj_4eGujeV1GdOU5-LuC54MwNalg85Br2FqNk-bV7tkWWqG_aXBQREk]սկզբնաղբյուր[/url] կայքում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր