Ոստիկաններն ուժով բացեցին Մաշտոցի պողոտան. բերման ենթարկեցին մի քանիսին. News.am
Ոստիկանները՝ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի գխավորությամբ, քիչ առաջ ուժով բացեցին Երեւանի Մաշտոցի պողոտան։
Փոխոստիկանապետը մոտեցավ փողոցը փակած մի քանի երիտասարդների եւ նրանց հորդորեց բացել ճանապարհը։ Ըստ Օսիպյանի, ցուցարարները հակաօրինական քայլ են կատարում փողոցը փակելով։ Ցուցարարները հրաժարվեցին ենթարկվել, ինչից հետո Օսիպյանը ոստիկաններին հրահանգեց բացել պողոտան։
Մի քանի ցուցարարների տեղավորեցին ոստիկանական մեքենաների մեջ եւ, ըստ ամենայնի, բերման կենթարկեն։
Մանրամասներն՝[url=https://news.am/arm/news/446009.html] այստեղ[/url]