2117 դիտում
18:29 24-08-2020
Չեմպիոնների Լիգայի մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը
ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Չեմպիոնների Լիգայի 2019/20 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը: Երեկ տեղի ունեցավ մրցաշարի եզրափակիչ հանդիպումը, որում «Բավարիան» 1-0 հաշվով հաղթեց ՊՍԺ-ին:
Մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում ընդգրկված են Fantasy Football-ում առավելագույն միավորներ հավաքած ֆուտբոլիստները:
Դարպասապահ՝ Մանուել Նոյեր («Բավարիա») – 50 միավոր:
Պաշտպաններ՝ Խուան Բերնատ (ՊՍԺ) – 70 միավոր, Պրեսնել Կիմպեմբե (ՊՍԺ) – 57 միավոր, Մարկինյոս (ՊՍԺ) – 70 միավոր, Յոսուա Կիմիխ («Բավարիա») – 68 միավոր:
Կիսապաշտպաններ՝ Ռահիմ Ստերլինգ («Մանչեսթեր Սիթի») – 61 միավոր, Մարսել Զաբիտցեր («ՌԲ Լայպցիգ») – 60 միավոր, Անխել դի Մարիա (ՊՍԺ) – 59 միավոր, Սերժ Գնաբրի («Բավարիա») – 79 միավոր:
Հարձակվողներ՝ Ռոբերտ Լևանդովսկի («Բավարիա») – 104 միավոր, Էրլինգ Հոլանդ («Բորուսիա Դորտմունդ»/ «Զալցբուրգ») – 56 միավոր:
Նմանատիպ նյութեր
2555 դիտում
21:29 30-05-2019
Հայտնի է Եվրոպա լիգայի մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը
2292 դիտում
14:32 25-05-2014
Չեմպիոնների լիգայի խորհրդանշական հավաքականը. Ֆոտո
2991 դիտում
21:18 18-09-2015
Չեմպիոնների լիգայի 1-ին տուրի խորհրդանշական հավաքականը
Այս բաժնից
2323 դիտում
17:22 14-12-2024
Ֆուտզալ - Եվրո-2026. Հայաստան - Դանիա․ ՈւՂԻՂ
2671 դիտում
22:42 13-12-2024
Ծանրորդ Արա Աղայանը զրո ստացավ աշխարհի առաջնությունում
3976 դիտում
13:23 13-12-2024
ՈՒԵՖԱ-ն տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային