211652_close_icon
views-count3457 դիտում article-date 19:38 24-08-2020

Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի վարչապետին՝ ողբերգական ավտովթարի կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիային՝ Դուշեթի շրջանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից ։ Հեռագրում ասված է. «Ձերդ Գերազանցություն, Խոր ցավով տեղեկացա Դուշեթի շրջանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասին, որը բազմաթիվ անմեղ զոհերի պատճառ դարձավ: Կիսելով Ձեր և եղբայրական վրաց ժողովրդի վիշտը՝ իմ վշտակցությունն ու զորակցությունն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորներին»:

Նմանատիպ նյութեր