211652_close_icon
views-count1291 դիտում article-date 17:31 01-03-2023

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հունաստանի վարչապետին` գնացքների բախման հետևանքով տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է Հունաստանի Հանրապետության վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին՝  Հունաստանում գնացքների բախման հետևանքով տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ:

 Հեռագրում, մասնավորապես, ասված է.

«Խոր վշտով ստացա Հունաստանում ուշ երեկոյան երկու գնացքների բախման ողբերգական լուրը: Հայաստանի կառավարության և անձամբ իմ անունից ցավակցություն եմ հայտնում  զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորներին:

Այս դժվարին պահին մեր համերաշխությունն ենք հայտնում հույն եղբայրական ժողովրդին և Հունաստանի կառավարությանը»։

Նմանատիպ նյութեր