1434 դիտում
12:41 25-08-2020
ԵՊՀ հոգաբարձուների՝ 32 անդամից կազմված խորհուրդը ԶԼՄ-ներին թույլ չտվեց լուսաբանել նիստը
Լրագրողներին թույլ չտվեցին լուսաբանել Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստը, որը մեկնարկել է այսօր ժամը 11:00-ից:
ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախկին նախագահ, այժմ՝ անդամ Գևորգ Մուրադյանը, համալսարանի մամուլի քարտուղար Գևորգ Էմին-Տերյանի [url=https://www.facebook.com/gevorget/posts/3713640795332441]տեղեկացմամբ[/url], հաստատության անվտանգության աշխատակիցներին հանձնարարել է թույլ չտալ լրագրողների մուտքը՝ որպես հիմնավորում ներկայացնելով պարետի այն որոշումը, որ մի տարածքում 40 անձից ավելի գտնվել չի կարող:
Նշենք միայն, որ Հոգաբարձուների խորհուրդը կազմված է 32 անդամից:
Հավելենք, որ Գևորգ Էմին-Տերյանը քիչ առաջ ֆեյսբուքան [url=https://www.facebook.com/gevorget/posts/3713686948661159]գրառում է կատարել[/url]՝ տեղեկացնելով, որ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը և ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը դեմ են, որ լրագրողներին ներս թողնեն:
[url=https://shamshyan.com/hy/article/2020/08/24/1162941/]Հիշեցնենք[/url], որ սա նոր կազմով Հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստն է: Օրակարգային առաջին հարցով նախատեսված է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի, իսկ երկրորդ հարցով՝ քարտուղարի ընտրությունը։ Օրակարգային երրորդ հարցի ընթացքում Հոգաբարձուների խորհուրդը քննարկելու է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի և «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի տնօրենի մրցույթների գործընթացները։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
538 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված
577 դիտում
09:09 21-12-2024
Երկրաշարժը զգացվել է Վայոց ձորի և Սյունիքի մարզերում
709 դիտում
23:25 20-12-2024
ԳԱԱ որոշ գիտաշխատողներ աշխատում են ընդդեմ սեփական պետության․ Հայկ Դեմոյան