1969 դիտում
19:10 23-09-2020
ՍԴ նախագահի ընտրությունն այսօր չի կատարվել. նիստը կշարունակվի վաղը. ԶԼՄ-ներին թույլ չեն տա տեսաձայնագրել նիստը. Ուղիղ
[url=https://www.youtube.com/watch?time_continue=6&v=mG_eyNm4iic&feature=emb_logo]Tert.am[/url]-ը գրում է.
ՍԴ աշխատակարգային նիստն ընդմիջվեց` պայմանավորված աշխատանքային օրվա ավարտով: Այն կշարունակվի վաղը, ժամը՝ 11-ից: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը:
«ՍԴ-ն անցում չի կատարել օրակարգի հարցերին, նախագահի և փոխնախագահի ընտրությանը, քննարկման առարկա են դարձել կազմակերպչական և տեխնիկական հարցեր, այդ թվում՝ մի քանի ԶԼՄ-ների դիմում-խնդրանքները, որոնք առնչվում էին նիստի լուսաբանմանը»,-ասաց նա:
Նրա տեղեկացմամբ՝ ՍԴ-ն, այդուհանդերձ, տևական քննարկումներից հետո նպատակահարմար չի համարվել դիմում-խնդրանքի բավարարումը, սակայն նիստը տեսաձայնագրվելու է:
Հարցին՝ ի վերջո, նախագահի թեկնածուներ առաջադրվե՞լ են, Շաթիրյանը պատասխանեց, թե բովանդակային քննարկում թե՛ նախագահի, թե՛ փոխնախագահի մասով չի ծավալվել:
Նա նշեց, որ բոլոր 9 դատավորները նիստին մասնակցել են:
Հարցին՝ ինչու կազմակերպչական հարցերի քննարկումն այդքան երկար տևեց, Շաթիրյանն արձագանքեց, թե ժամանակի մեծ մասը տրամադրվել է լրատվամիջոցների դիմում-խնդրանքների քննարկմանը:
Մանրամասներն՝ [url=https://www.youtube.com/watch?time_continue=6&v=mG_eyNm4iic&feature=emb_logo]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1434 դիտում
12:41 25-08-2020
ԵՊՀ հոգաբարձուների՝ 32 անդամից կազմված խորհուրդը ԶԼՄ-ներին թույլ չտվեց լուսաբանել նիստը
1874 դիտում
23:11 11-07-2021
Սահմանադրական դատարանն այսօր ավարտեց նիստը. այն կշարունակվի վաղը. News.am
29930 դիտում
21:26 17-06-2020
Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ դատարանից․ դատական նիստը կշարունակվի վաղը․ Ուղիղ
Այս բաժնից
715 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան
757 դիտում
10:48 21-12-2024
2024-ի ձմեռային արևադարձը ՀՀ-ում տեղի կունենա այսօր, ժամը 13:20:30-ին
655 դիտում
10:31 21-12-2024
Գևորգ Պապոյանը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը