1961 դիտում
13:24 25-08-2020
Արցախի նախագահը Քաշաթաղի շրջանի ղեկավարին աշխատանքից ազատել է պաշտոնեական դիրքը չարաշահելու համար
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Արտյոմ Սարիբեկյանին աշխատանքից ազատել է պաշտոնեական դիրքի չարաշահման համար, այս մասին Հարությունյանը [url=https://www.facebook.com/ArayikHarutyunian/posts/588564495174261]գրել է Ֆեյսբուքի էջում[/url]:
«Հարգելի՛ հայրենակիցներ
Այսօր Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Արտյոմ Սարիբեկյանին աշխատանքից ազատելու մասին կառավարության որոշում եմ հաստատել, իսկ պատճառն իմ հանձնարարականին չհետևելն է՝ պաշտոնական դիրքի չարաշահմամբ որդուն իր ենթակայությամբ վարչակազմի աշխատակազմում գործի ընդունելը:
Նորից եմ դիմում պետական բարձրաստիճան պաշտոնյաներին. բոլոր հանձնարարականներիս կատարման հարցում լինելու եմ հետևողական, իսկ ձեր խնդիրը Հայրենիքին բարեխղճորեն ծառայելն է միայն: Այլապես միասին աշխատելու եզրեր չեն լինի»,- ասվում է Արայիկ Հարությունյանի գրառման մեջ:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1042 դիտում
18:24 22-12-2024
Երկրաշարժ` Թուրքիայում
1123 դիտում
17:48 22-12-2024
Ռուսաստանի կողմից անվտանգության սպառնալիքը լայնածավալ է. Իտալիայի վարչապետ
1018 դիտում
17:33 22-12-2024
Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է Սիրիա նոր իշխանության առաջնորդի հետ