211652_close_icon
views-count1428 դիտում article-date 15:04 25-08-2020

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի մասնագետները հայտնաբերել են 7 միավոր չպայթած զինամթերք

2020-ի օգոստոսի 18-ից «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի մասնագետները մաքրման աշխատանքներ են կատարում Կոտայքի մարզի Մայակովսկի համայնքում (Բալահովտի նախկին ռազմական պահեստների տարածքում)։ Այս մասին [url=https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2375014039460163&id=1513184855643090]հայտնում են[/url] «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ից: Աշխատանքների նպատակն է տարածքը մաքրել անցյալում ռազմական բազաների հրդեհի հետևանքով տեղի ունեցած պայթյունից մնացած զինամթերքներից: Կատարված աշխատանքի արդյունքում հայտնաբերվել է 7 միավոր չպայթած զինամթերք՝ 4 հատ 122 մմ տրամագծով արկ, երկու` 57 մմ տրամագծով և մեկ` 100 մմ տրամագծով արկ: Հայտնաբերված բոլոր չպայթած զինամթերքները ոչնչացվել են: Աշխատանքների ավարտից հետո տարածքը պաշտոնապես կհանձնվի տեղական ինքնակառավարման մարմիններին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր