Գևորգ Մուրադյանն ընտրվել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ
Գևորգ Մուրադյանն ընտրվել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ, Միքայել Մալխասյանը՝ ՀԽ քարտուղար։ Այս մասին ֆեյսբուքի էջում տեղեկացրել է ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը:
Գևորգ Մուրադյանն առաջարկել է ԵՊՀ ռեկտորի և ԻՄ տնօրենի մրցույթների վերաբերյալ հարցումներ ուղարկել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ և Արդարադատության նախարարություն։
Հիշեցնենք, որ այսօր ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի՝ նոր կազմով կայացած առաջին նիստն էր: Լրատվամիջոցներին թույլ չտվեցին լուսաբանել այն՝ որպես հիմնավորում ներկայացնելով պարետի այն որոշումը, որ մեկ վայրում 40 անձից ավելի գտնվել չի կարող: