211652_close_icon
views-count4444 դիտում article-date 15:58 25-08-2020

Արսեն Թորոսյանը կմեկնի արձակուրդ, նրան կփոխարինի առաջին տեղակալը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին արձակուդ տրամադրելու մասին որոշում է ստորագրել։ Այս մասին [url=https://www.e-gov.am/decrees/item/22515/]տեղեկացնում է[/url] ՀՀ էլեկտրոնային կառավարման` e-gov.am կայքը։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասով՝ 1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին տրամադրել 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի չօգտագործված մասը և 2019-2020 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2020 թվականի օգոստոսի 31-ից սեպտեմբերի 18-ը ներառյալ: 2. Արսեն Թորոսյանի արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին կփոխարինի Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը»: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ այսօր առավոտյան լուրջ միջադեպ է գրանցվել Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև։ Փաշինյանը Թորոսյանին ասել է, որ վերջինս տապալել է կորոնավիրուսի դեմ պայքարը, նրան մեղադրել է վատ նախարար լինելու մեջ։ Արսեն Թորոսյանն էլ ասել է՝ «ինձնից լավ աշխատող ունես, բեր թող աշխատի»։ Գրում է [url=https://www.tert.am/am/news/2020/08/25/Torosyan/3378813]Tert.am[/url]-ը։ Մանրամասն՝ [url=https://www.tert.am/am/news/2020/08/25/Torosyan/3378813]սկզբնաղբյուր[/url] կայքում։

Նմանատիպ նյութեր