211652_close_icon
views-count1194 դիտում article-date 12:33 27-08-2020

ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Իգոր Դոդոնին՝ Մոլդովայի Անկախության օրվա առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնին՝ երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: «Հայաստանի և Մոլդովայի միջպետական հարաբերությունները հիմնված են մեր ժողովուրդների փոխադարձ հարգանքի և բարեկամական ավանդույթների վրա: Պատրաստակամ ենք ջանքեր գործադրել երկկողմ համագործակցությունն առավել խորացնելու և ընդլայնելու համար» ,- մասնավորապես նշված է նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձում:

Նմանատիպ նյութեր