211652_close_icon
views-count1148 դիտում article-date 16:54 27-08-2020

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Իգոր Դոդոնին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնին՝ երկրի Անկախության օրվա առթիվ: «Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Մոլդովայի բարեկամ ժողովրդին Մոլդովայի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: Գոհունակությամբ ցանկանում եմ ընդգծել հայ-մոլդովական միջպետական հարաբերությունների օրակարգի զարգացմանն ու ընդլայնմանն ուղղված երկկողմ համատեղ քայլերը, ինչպես նաև վերահաստատել մեր անփոփոխ հետաքրքրվածությունն այդ օրակարգի հարստացման հարցում: Լիահույս եմ, որ մեր երկրներում համաճարակային իրավիճակի արագ կայունացումը թույլ կտա վերականգնել երկու պետությունների միջև շփումների դինամիկան: Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ, հարգելի պարոն Դոդոն, քաջառողջություն և նորանոր հաջողություններ պետական պատասխանատու պաշտոնում, իսկ Մոլդովայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն», - նշված է վարչապետի ուղերձում:

Նմանատիպ նյութեր