1448 դիտում
19:33 27-08-2020
Իրացման ցանցում խախտվում են պարտադիր ջերմաչափման, ախտահանման և այլ կանոններ. ՍԱՏՄ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է կորոնավարակով պայմանավորված իր վերահսկողական աշխատանքները հանրապետության սննդի շղթայի կազմակերպություններում: Օգոստոսի 27-ին կարգազանց են գտնվել առավելապես իրացման ցանցի տնտեսավարողները: Տեղեկացնում է ՀՀ կառավարությունը։
Երևանում դիտարկված մի շարք խանութներում արձանագրվել են թերացումներ, որոնք, ենթադրվում է, այլևս չպետք է թույլ տրվեին. դրանցից մեկում աշխատակիցների ջերմաչափում չի իրականացվել, նաև ոչ պատշաճ են կրել դիմակները, իսկ այլոց մոտ նկատվել են ախտահանման կամ ջերմաչափման գրանցամատյանների թերի լրացման, ախտահանիչ նյութերի բացակայության դեպքեր:
Խախտումներ հայտնաբերվել են նաև մարզային ստուգայցերի ժամանակ:
Բոլոր խախտումների վերաբերյալ արձանագրությունները կներկայացվեն պարետատուն:
ՍԱՏՄ-ն տնտեսավարողներին հորդորում է չթուլացնել զգոնությունն ու պահպանել սահմանված անվտանգության նորմերը` հիշեցնելով, որ խախտումների արձանագրմանն անխուսափելիորեն կհետևի վարչական պատասխանատվության կիրառումը ՀՀ պարետատան կողմից։
Նմանատիպ նյութեր
3000 դիտում
14:22 18-03-2021
Իրացման ցանցում հայտնաբերվել է ժամկետանց սննդամթերք՝ 498 տոմատի մածուկ. ՍԱՏՄ
Այս բաժնից
820 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
850 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»