211652_close_icon
views-count3000 դիտում article-date 14:22 18-03-2021

Իրացման ցանցում հայտնաբերվել է ժամկետանց սննդամթերք՝ 498 տոմատի մածուկ. ՍԱՏՄ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները, «Արսեն և Գոհար» ՍՊԸ-ին պատկանող սուպերմարկետում (Արթիկ) անցկացվող ստուգման ընթացքում, հայտնաբերել են «Կուբանսկայա Դոլինա» ապրանքանիշի մեկ կիլոգրամանոց տարաներով ժամկետանց 498 տոմատի մածուկ: Տեղեկացնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
 
Խմբաքանակը հանվել է իրացումից, տրվել է կարգադրագիր` արտադրանքի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին:

Նմանատիպ նյութեր