87797 դիտում
18:10 28-08-2020
Արարատի մարզի ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են Արտաշատում «Օազիս» սրճարանը հրկիզողին․ նա նախկին սեփականատերն էր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Կամո Ցուցուլյանի, Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ, համագործակցելով Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության հետ՝ վարչության պետ Ամբակում Գրիգորյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վարդան Այվազյանի գլխավորությամբ, կատարելով հսկայածավալ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, պարզել են օգոստոսի 21-ին Արտաշատ քաղաքում հայտնի «Օազիս» սրճարանը հրկիզողի ինքնությունը։
Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են կասկածյալին, ով Արտաշատ քաղաքի բնակիչ 78-ամյա Ազատ Հակոբյանն է։ Նա քննիչի որոշմամբ՝ ձերբակալվել է և այսօր, օգոստոսի 28-ին, դեպքի վայրում քննիչին պատմում էր, թե ինչպես, ինչ եղանակով է հրկիզել սրճարանը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա նշված սրճարանի նախկին սեփականատերն է։ Իսկ նախկինում այդ սրճարանը կոչվում էր «Ազատնոց»։
[url=https://shamshyan.com/hy/article/2020/08/22/1162822/]Ինպես ավելի վաղ հայտնել էինք,[/url] [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 21-ին Արարատի մարզում տեղի ունեցած գույքի դիտավորությամբ ոչնչացման փաստով։
Ժամը 07։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայություն 911 ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի «Ազատնոց» կոչվող սրճարանից ծուխ է դուրս գալիս, և կան կասկածներ, որ դա կրակից է առաջացել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ, ովքեր մարել են կրակը։
Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Կամո Ցուցուլյանը, Ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Դավիթ Պետրոսյանը։
Ոստիկանները պարզել են, որ նույն օրը ժամը 00։30-ից մինչև 06։00-ն ընկած ժամանակահատվածում Հր․ Թովմասյան փողոցի 2-րդ հասցեում գործող «Օազիս» սրճարանի շենքի հետնամասի դուռը հրել-բացելու միջոցով մուտք են գործել ներս, սեղանների տակ լցրել նախօրոք բերված փայտեր ու հրկիզել։
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+